Գլխավոր Լրահոս

«Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորհրդաժողով՝ Քյոլնում

«Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորհրդաժողով՝ Քյոլնում

Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպած մեկօրյա խորհրդաժողովը, որը նվիրված էր հայության ներկա հիմնահարցերին: Խորհրդաժողովին մասնակցում էին պատվիրակություններ և հյուրեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Հունաստանից և Հայաստանից։ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, որը ծանրաբեռնվածության պատճառով չի մասնակցել խորհրդաժողովին, իր հղած ողջույնի խոսքում բարձր է գնահատել նման նախաձեռնությունը։

Համաժողովում քննարկվել են ոչ միայն Հայաստանի նկատմամբ սփյուռքում որդեգրված նոր մոտեցումներն ու ծրագրերը, դրանց հնարավորությունները, այլև Եվրոպայի հայության դերը՝ Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և թավշյա հեղափոխության համատեքստում։ Առաջիկայում համաժողովի կողմից հրապարակվելու է հայտարարություն։

Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը համագումարի նախօրեին orer.eu կայքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո գլխավորն այն է, որ «այն պոտենցիալը, որ ունենք Հայաստանում և սփյուռքում, կարողանանք ճիշտ կյանքի կոչել և իրականություն դարձնենք մարդկանց ցանկությունները»։

Եվրոպայի հայերի համագումարը ստեղծվել է 2003թ․ սեպտեմբերի 27-28-ին Բրյուսելում կայացած հիմնադիր ժողովում։ Համագումարի հիմնական անդամները եվրոպական 16 երկրների հայ համայնքների ներկայացուցիչներ և հայկական կազմակերպություններ են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում