Գլխավոր Լրահոս

Վրաստանը գրեթե մեկ երրորդով նվազեցրել է Հայաստան ցորեն տեղափոխելու երկաթուղային սակագինը

Վրաստանը գրեթե մեկ երրորդով նվազեցրել է Հայաստան ցորեն տեղափոխելու երկաթուղային սակագինը
Վրաստանը նվազեցրել է ցորեն ներկրելու և տարանցելու սակագինը հայ փոխադրողների համար: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով «Վրացական երկաթուղի» բաժնետիրական ընկերության մամուլի ծառայությանը։ Բեռնատարներով ցորեն տեղափոխելու արգելքը սահմանելուց հետո երկաթուղով տեղափոխելու սակագինը կնվազի գրեթե մեկ երրորդով։ Փոթի սևծովյան քաղաք-նավահանգստի կայարանից Սադախլո կայարան (հայ-վրացական սահման) 150 հազար տոննա և ավելի ցորեն ու ցորեն-տարեկանի ալյուր տեղափոխելը կնվազի 30 տոկոսով։ Այսպիսով, հայկական ընկերությունները մեկ տոննայի համար կվճարեն 12,38 դոլար։ Տեղափոխման արտոնյալ գինը կգործի մինչև 2019թ․ վերջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-н նույնպես նվազեցրել է երկաթուղային տրանսպորտով Փոթի-Հայաստան ուղղությամբ հացահատիկային բեռներ փոխադրելու սակագները։ Վրաստանի կառավարությունը արգելել է Լարսի անցումով խոշոր բեռնատար ավտոմեքենաներով ցորենի և ալյուրի փոխադրումը` դրա փոխարեն առաջարկելով օգտվել Փոթիի նավահանգստից և երկաթուղուց։ Վրաստանի իշխանությունների այս որոշումն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 15-ից։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում