Գլխավոր Լրահոս

Մարտին Գալստյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ

Մարտին Գալստյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ

Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ին փակ գաղտնի քվեարկությամբ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է ընտրել Մարտին Գալստյանին:

Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ Մարտին Գալստյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78, դեմ՝ 9 պատգամավոր:

Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից: Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին ընտրում է Ազգային Ժողովը` վեց տարի ժամկետով:

Մարտին Գալստյանը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետզոտական կենտրոնի տնօրենն էր։

Մարտին Գալստյանը տնտեսագիտության թեկնածու է, ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցը (մագիստրոս): Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։

50-ից ավելի միջազգային մասնագիտական միջոցառումների մասնակից է, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ստորև՝ Մարտին Գալստյանի դասախոսությունը ՍիվիլՆեթի cԿաճառ հաղորդմանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում