Գլխավոր Լրահոս

Արթուր Վանեցյանը՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Արթուր Վանեցյանը՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, որ միակ թեկնածուն էր, բաց քվեարկությամբ ընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

Սեպտեմբերի 22-ին Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ հիմնադիր ժողովը: Ժողովի սկզբում ուղերձով հանդես են եկել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Դավոր Շուկերը և ՖԻՖԱ-ի զարգացման ծրագրերի մենեջեր Օլիվեր Յունգը:

Այնուհետև, ՀՖՖ գործունեության մասնակի հաշվետվությունն է ներկայացրել ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Ժողովի պատվիրակները հաստատել են ՀՖՖ ՀԿ Կանոնադրությունը։ 

Ելույթով հանդես է եկել ՀՖՖ նախագահի թեկնածու Արթուր Վանեցյանը, որից հետո բաց քվեարկությամբ Արթուր Վանեցյանն ընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Ժողովի ընթացքում հաստատվել է նաև ՀՖՖ Գորկոմը հետևյալ կազմով՝ Արմեն Նիկողոսյան, Արմեն Մելիքբեկյան, Թովմաս Գրիգորյան, Կարեն Շաբոյան, Արսեն Թորոսյան, Ժաննա Անդրեասյան, Սուրեն Պապիկյան, Խաչատուր Ադումյան, Արեն Մկրտչյան, Արթուր Օհանյան, Ռուբեն Ռուբինյան, Սուրեն Աբրահամյան,  Ալեն Սիմոնյան, Հիրաչ Յագան, Մարինա Թաշչյան, Հակոբ Սիմիդյան: 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում