Գլխավոր Լրահոս

Վարչապետը խոսեց «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի մասին

Վարչապետը խոսեց  «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձավ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ձեռք բերելու հիփոթեքային ծրագրին, որով առավել բարելավվում են վարկի տրամադրման պայմանները։ Որոշման համաձայն՝ երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել արտոնյալ պայմաններով, փոխվում է զույգերի ընդհանուր տարիքային գումարը՝  նախկին 65-ից դառնալով 70։ Այս ընտանիքները այժմ կարող են երկրորդային շուկայից բնակարաններ ձեռք բերել հետևյալ պայմաններով․ Երևանում՝ 7,5%, մարզերում՝ 5,5%։ Եթե ընտանիքը գրավադրում է որևէ անշարժ գույք, ապա բնակարանի ձեռք բերման կանխավճարը կարող է լինել 10%, իսկ առանց գրավի՝ 20% (այս գումարը նախկինում 30% էր)։ Փաշինյանի պնդմամբ՝ այս որոշմամբ կարելի է երկրորդային շուկայից գնել մինչև 25 մլն դրամ արժողությամբ, իսկ առաջնային շուկայից՝ մինչև 30 մլն դրամ արժողությամբ բնակարաններ։ Փոխվում է նաև հիփոթեքի մարման տարիների թիվը․ առաջնային շուկայից գնված բնակարանների հիփոթեքը հնարավոր կլինի մարել 30 տարում, իսկ երկրորդային շուկայինը՝ 20 տարում։ Վարչապետը հիշեցրեց, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերող քաղաքացիները պետության կողմից հետ են ստանում իրենց կողմից վճարած եկամտային հարկի գումարները։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում