Գլխավոր Լրահոս

Հայաստանը Արցախին կապող նոր՝ երրորդ մայրուղին է կառուցվելու

Հայաստանը Արցախին կապող նոր՝ երրորդ մայրուղին է կառուցվելու
Հայաստանը Արցախին կապող նոր՝ երրորդ մայրուղին է կառուցվելու. այս մասին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ հոկտեմբերի 15-ին լիբանանահայ գործարարների հետ հանդիպմանը։ Ավելի քան 200 սփյուռքահայ (հիմնականում՝ լիբանանահայ և Լիբանանից հեռացած) գործարարներից կազմված ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերության բաժնետերերի խումբը՝ շուրջ 25 հոգի, հերթական այցով, հոկտեմբերի 13-ից 16-ը, ժամանել է Արցախ՝ տեղում ծանոթանալու նախորդ տարիների գործունեության արդյունքներին, հանդիպումներ ունենալու Արցախի իշխանությունների հետ և քննարկելու «Արցախ-2028» խորհրդաժողովի անցկացման մանրամասները: ԱՐԻ-ի բաժնետերերի հետ հանդիպմանը Բակո Սահակյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է կառուցել Հայաստանն ու Արցախը միմյանց կապող երրորդ՝ հարավային մայրուղին՝ Արաքսի ափամերձ հատվածով: Բակո Սահակյանը նշել է, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը ոչ միայն մեկ աստիճանով բարձրացրել է Արցախի անվտանգությունը, այլև իր հետ բերել է տնտեսական էֆեկտ, մասնավորապես՝ աճել է զբոսաշրջությունը, Թարթառ և Լև գետերի երկայնքով կառուցվել ու կառուցվում են սննդի, սպասարկման օբյեկտներ, հիդրոէլեկտրակայաններ: Արցախյան պատերազմի ավարտից հետո Հայաստան համահայկական հիմնադրամը սկսեց կառուցել Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Վերջերս ավարտվեց և շահագործման հանձնվեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը: Թաթուլ Հակոբյան, Արցախ Լուսանկարում՝ հատված Վարդենիս-Մարտակերտ ճանապարհից, հեղինակ՝ Գևորգ Հարոյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում