Գլխավոր Լրահոս

Քարվաճառում կկառուցվի Սիդնեյ անունով թաղամաս

Քարվաճառում կկառուցվի Սիդնեյ անունով թաղամաս
Քարվաճառում կկառուցվի Սիդնեյ անունով թաղամաս՝ ավստրալահայ գործարարների ներդրումով։ Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը Ստեփանակերտից, Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպմանն այս մասին նրան տեղեկացրել են Արցախ ժամանած սփյուռքահայ գործարարները։ Ավելի քան 200 սփյուռքահայ (հիմնականում՝ լիբանանահայ և Լիբանանից հեռացած) գործարարներից կազմված ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերության բաժնետերերի խումբը՝ շուրջ 25 հոգի, հերթական այցով, հոկտեմբերի 13-ից 16-ը, ժամանել է Արցախ՝ տեղում ծանոթանալու նախորդ տարիների գործունեության արդյունքներին, հանդիպումներ ունենալու Արցախի իշխանությունների հետ և քննարկելու «Արցախ-2028» խորհրդաժողովի անցկացման մանրամասները: ԱՐԻ ընկերությունը Աղավնո գետի ափին Արիավան անունով 50 նորակառույց տներով գյուղ կառուցելուց հետո մտադիր է ևս 40-ը կառուցել, այս անգամ՝ Քարվաճառում: Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպմանը ԱՐԻ-ի վարչության անդամները տեղեկացրել են, որ քանի որ այս ծրագիրը իրականացվելու է ավստրալահայության ներդրումերով, առաջարկվում է թաղամասը անվանել Սիդնեյ։ Մարտիրոսյանը կարևորել է ԱՐԻ-ի դերը Արցախի վերաբնակեցման քաղաքականությանն աջակցության հարցում՝ ընդգծելով գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Քննարկման փուլում է նաև Արիավանում ևս 20 առանձնատներ կառուցելու նախագիծը: ԱՐԻ ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը ասել է, որ ընկերության ներդրումներից օգտվել է մոտ 5000 ընտանիք Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում: Թաթուլ Հակոբյան, Ստեփանակերտ Լուսանկարում՝ տեսարան Սիդնեյից
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում