Գլխավոր Լրահոս

Սրա համար ենք հեղափոխություն արել․ Փաշինյանը՝ ընտրությունների արդյունքների մասին

Սրա համար ենք հեղափոխություն արել․ Փաշինյանը՝ ընտրությունների արդյունքների մասին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մեկնաբանեց կիրակի անցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, անդրադարձել Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները ցույց տվեցին, որ «քաղաքացիների ընտրությունն անկասելի է», որ «քաղաքացիների որևէ ձայն չի կորսվում, ինչպես և իրենք խոստացել էին»։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլոր ընտրված քաղաքապետերին և գյուղապետերին։ «Գիտեք, ես ուզում եմ ասել հետևյալը՝ Կապանում գիտեք այլ թեկնածու էի պաշտապում, այլ թեկնածու հաղթեց»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ նշելով, որ կարևոր է ճիշտ գնահատական տալ դրան։ «Սա աննախադեպ երևույթ է, երբ երկրի վարչապետը անձամբ պաշտպանում է թեկածուին, և նա չի հաղթում։ Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է երրորդ հանրապետոթյան պատմության մեջ»,- ասաց Փաշինյանը։ Նա շեշտեց՝ տեղի է ունեցել քաղաքացիների որոշում, և իշխանությունը որևէ քայլ, կես քայլ, փորձ անգամ չի արել քաղաքացիների ընտրությունը որևէ կերպ իր ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար։ «Սրա համար ենք հեղափոխություն արել»,- հայտարարեց նա և նշեց՝ «ահա և Կապանի ընտրությունների հիմնական քաղաքական իմաստը»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում