Գլխավոր Լրահոս

Ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին․ Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հակադարձել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ իր հասցեին ուղղված քննադատությանը։ Հոկտեմբերի 27-ի ողբերգական սպանությունների 19-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելուց հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Լրագրողի մեկնաբանության խնդրանքին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է․ «Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն և դա է նրա պատկերացումն արտաքին քաղաքականությունից, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկերներին։ Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն»։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այսօր արած ֆեյսբուքյան գրառմամբ քննադատել էր  Փաշինյանի արտաքին քաղաքականությունը և խոսել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի մասին։ Վիգեն Սարգսյանին հակադարձել է նաև Հայաստանի վարչապետի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ նրա գնահատականը որակելով «պարզունակ ռևիզիոնիզմ»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում