Գլխավոր Լրահոս

Ցմահ ազատազրկվածների մասով պետք է լինի անհատական մոտեցում․ Նիկոլ Փաշինյան

Ցմահ ազատազրկվածների մասով պետք է լինի անհատական մոտեցում․ Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբերի 27-ի ողբերգական սպանությունների 19-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելուց հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, անդրադարձել է նաև առաջիկայում նախատեսվող համաներմանը։ Ցմահ ազատազրկված անձանց վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ իր կարծիքով, մարդ սպանելու համար դատապարտված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի։ «Բայց ես կարծում եմ, որ մենք իսկապես պետք է աշխատեցնենք պայմանական վաղաժամկետ ազատելու մեխանիզմը, պատժաչափերը փոխելու մեխանիզմը, ներման մեխանիզմը»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ այն հիմնավորելով անհատական մոտեցման անհրաժեշտությամբ։ «Կաշխատենք, որ գործերը հատ-հատ նայվեն նորից»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։ Առաջիկայում Ազգայյին ժողովում համաներման մասին քննարկվելիք նախագիծը չի տարածվելու ցմահ ազատազրկվածների վրա։ Ավելի վաղ ցմահ ազատազրկվածների հարազատները ցույց էին անում ԱԺ-ի դիմաց՝ առաջարկելով համաներումը տարածել նաև չորս խմբի ցմահների վրա։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում