Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանը տուն ունեցավ

Սերժ Սարգսյանը տուն ունեցավ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից, հանձնել բանալիներն ու տեղափոխվել Ձորաղբյուր՝ մշտական բնակության համար։ Tert.am-ին այս մասին հայտնել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։ Սերժ Սարգսյանին մայիսից ի վեր առանձնատան ավելի քան 10 տարբերակ էր առաջարկվել։ Սարգսյանի կողմից բոլոր տարբերակները մերժվել էին, որոշները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Հոկտեմբերին Սերժ Սարգսյանը հրաժարվել էր 602 միլիոն դրամանոց առանձնատան առաջարկից։ Այն գտնվում էր Ավան վարչական շրջանում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Սիվիլնեթին տեղեկացրել էր, որ Սարգսյանը չի ընդունել այս տարբերակը, քանի որ առանձնատան վերևում մի էլեկտրական լար է եղել։ Ավելի ուշ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը, պատասխանելով Աղաջանյանին, ասել էր, որ խոսքը «ոչ թե մեկ լարի, այլ լարերի խրձի մասին է եղել»։ Ձորաղբյուրի վարչական ղեկավար Հայկ Սարոյանը Սիվիլնեթի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը լրատվամիջոցներից է տեղեկացել Սերժ Սարգսյանի տեղափոխության մասին։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Ձորաբյուրում առանձնատունը պատկանում է Սարգսյանի դստերն ու փեսային։ Հայկ Սարոյանը ասաց, որ այդ մասին տեղեկություն չունի։ Մկրտիչ Կարապետյան Լուսանկարում՝ Ձորաղբյուրի առանձնատունը
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում