Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է նոյեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը։ Դրա համաձայն բոլոր մարզերում տեղումների քանակը կլինի նորմային մոտ։
Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+6°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +15...+18°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4...-7°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16...-17°C, առավելագույնը՝ +23...+24°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման՝ 20-30 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի
լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+2°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10...+13°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -10..-15°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -22...-24°C, առավելագույնը՝ +16...+18°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-50 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+5°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +14...+18°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -7...-10°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -20...-220C, առավելագույնը՝ +20...+22°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-35 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+7°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17...+20°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0...-5°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -11...-13°C, առավելագույնը՝ +25...+28°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 35-40 մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +6...+7°C, լեռնային շրջաններում` +1...+2°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +15...+18°C, լեռնային շրջաններում՝ +10...+13°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -2...-5°C, լեռնային շրջաններում` -10... -13°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -14...-150C, առավելագույնը՝ +23...+24°C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -18...-20°C, առավելագույնը՝ +16...+18°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 20-25 մմ, լեռնային շրջաններում 50-55 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7...+9°C, նախալեռնային շրջաններում` +2...+5°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +17...+20°C, նախալեռնային շրջաններում՝ +14...+18°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -2...+2°C, նախալեռնային շրջաններում` -4...-8°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14...-15°C, առավելագույնը՝ +27...+28°C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -22...-25°C, առավելագույնը՝ +20...+22°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 25-40մմ, նախալեռնային շրջաններում 30-60 մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+6°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +15...+17°C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3...-5°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -14...-15°C, առավելագույնը՝ +24...+26°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25-30 մմ):
Civilnet











