Գլխավոր Լրահոս

Գործազրկության մակարդակը 2018-ի երկրորդ եռամսյակում նվազել է

Գործազրկության մակարդակը 2018-ի երկրորդ եռամսյակում նվազել է

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի երկրորդ եռամսյակի զբաղվածության ցուցանիշները, որոնք վկայում են՝ երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է։

Գործազուրկների թիվն այս տարվա երկրորդ եռամսյակում 17 700 մարդով նվազել է առաջին եռամսյակի համեմատ։ Եթե այս տարվա առաջին եռամսյակում գործազրկությունը կազմել էր 17․6 տոկոս, ապա երկրորդ եռամսյակում այն մոտ 2 տոկոսային կետով նվազել է՝ հասնելով 15․7 տոկոսի (ներկայացված թվերը գործազրկության հաշվարկի հին մեթոդաբանությամբ են)։

Նոր մեթոդաբանությամբ գործազրկության մակարդակը ևս նվազել է։ 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 20․2 տոկոս՝ առաջին եռամսյակի 20․6 տոկոսի համեմատ։

Գործազրկության նվազման միտումը գալիս է դեռ 2017-ից։ Անցյալ տարվա երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը առաջինի նկատմամբ նվազել էր 3000-ով։ Գործազրկության կրճատման տեմպը այս տարվա երկրորդ եռամսյակում փաստորեն արագացել է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում