Կառավարությունը նոյեմբերի 15-ին որոշեց, որ գործադիրի նիստերը պետք է լինեն դռնբաց։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք այս նախագծով լուծում են ժամանակին «աղմուկ հարուցած հարցը»։
«Մենք նիստերն անում են դռնբաց, բնականաբար կլնի նաև դռնփակ նիստերի անհրաժեշտություն»։
Կարեն Կարապետյանի կառավարության օրոք որոշվեց կառավարության նիստերը դռնփակ անցկացնել։ Այդ կարգը սահմանվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու որոշմանը զուգընթաց։
Ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության նիստերը դռնբաց էին անցնում, սակայն Կառավարության կառուցվածքի մասին օրենքում ամրագրված էր, որ դրանք դռնփակ են։
Գևորգ Թոսունյան
Civilnet











