Գլխավոր Լրահոս

Վիգեն Սարգսյանը՝ «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն

Վիգեն Սարգսյանը՝ «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն
Վիգեն Սարգսյանն ընտրվել է «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, տեղեկացնում է հիմնադրամի Ֆեյսբուքյան էջը։ «Նոյեմբերի 23-ին «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով տեղի է ունեցել Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի դասախոսությունը «Ներքաղաքական անհանգստության գինը» թեմայով: Դասախոսությունից առաջ միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է «Լույսի» հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ Վիգեն Սարգսյանը։ Նա հայտնել է, որ խորհրդի կողմից ստացել է առաջարկ ստանձնելու հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որը սիրով ընդունել է: Սարգսյանը նաև ընդգծել է, որ հիմնադրամը իր խոստմանը համաձայն շարունակում է ֆինանսավորել շուրջ 70 կրթաթոշակառուի մինչև նրանց ուսումնական ծրագրերի ավարտը: Վիգեն Սարգսյանը նշել է, որ խորհրդի կողմից որոշում է կայացվել հիմնադրել տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը: Կենտրոնը «Լույս» համայնքի ներուժը նպատակադրվելու է ծառայեցնել պետության բոլոր հիմնական ոլորտների զարգացմանը Միջոցառմանը հրավիրվել են «Լույսի» նախկին կրթաթոշակառուներ, բարձր առաջադիմությամբ ուսանողներ տարբեր բուհերից և այլ հյուրեր»։
*** «Լույս» հիմնադրամը այս տարվա մայիսին հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը: Հիմնադրամը, սկսած 2009-ից, կրթաթոշակ է տրամադրում Հայաստանի և Սփյուռքի հայերին՝ աշխարհի 10 լավագույն համալսարաններում սովորելու համար: «Լույսը» հիմնադրել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացի հիմնադիրներից՝ գործադիր խորհրդում են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը։ «Լույսի» գործունեությունը փաստացի դադարեցվեց Թավշյա հեղափոխությունից հետո։ Ապրիլի 21-ին հիմնադրամի 160 կրթաթոշակառու Սերժ Սարգսյանին նամակ էր հղել՝ կոչ անելով կատարել խոստումը և հրաժարվել վարչապետի պաշտոնից։ Դրան հետևել էր Սարգսյանի արձագանքը։ Դրան ի պատասխան՝ «Լույսի» նոր՝ ավելի քան 100 կրթաթոշակառու ևս միացան Սերժ Սարգսյանին ուղղված կոչին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում