Գլխավոր Լրահոս

Վրաստանում նախագահ են ընտրում․ Իվանիշվիլին անձամբ է դիմում քաղաքացիներին

Վրաստանում նախագահ են ընտրում․ Իվանիշվիլին անձամբ է դիմում քաղաքացիներին
Վրաստանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։ Վրաստանի քաղաքացիներն ընտրություն են կատարում հոկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների արդյունքներով երկրորդ փուլ անցած թեկնածուներ Սալոմե Զուրաբիշվիլիի և Գրիգոլ Վաշաձեի միջև։ Այս ընտրությունները համընդհանուր քվեարկությամբ վերջինը կլինեն, քանի որ Վրաստանի փոփոխված սահմանադրությամբ՝ հաջորդ նախագահն ընտրվելու է հինգ տարով՝ 300 հոգանոց կոլեգիայի կողմից, որը բաղկացած է լինելու խորհրդարանի 150 պատգամավորից և շրջանների ու տեղական ինքնակառավարման մարմինների 150 ներկայացուցչից։ Իշխող «Վրացական երազանքը» աջակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։ Գրիգոլ Վաշաձեին Նիդեռլանդներից հեռակա աջակցություն է ցուցաբերում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքը տեղեկացնում է, որ ընտրությունների երկրորդ փուլում Վրաստանի քաղաքացիներն ավելի ակտիվ են։ «Ալիք Մեդիան» նշում է նաև, որ քաղաքացիները զանգեր, կարճ հաղորդագրություններ են ստանում՝ ընտրությանը մասնակցելու` Բիձինա Իվանիշվիլիի կոչով։ Նշվում է, որ Բիձինա Իվանիշվիլի ներկայացող ավտոմատ ձայնային հաղորդագրություն ստացել են Վրաստանի տարբեր բջջային օպերատորների բաժանորդները: «Ես Բիձինա Իվանիշվիլին եմ: Այսօր սկզբունքային ընտրության օր է: Մի՛ մնա տանը, արի՛ ընտրության, կատարի՛ր սկզբունքային ընտրություն, ընտրի՛ր Սալոմե Զուրաբիշվիլիին»,- ասվում է հաղորդագրությունում։ Լիլիթ Աբովյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում