Գլխավոր Լրահոս

Ժողովրդագրություն․ ինչ են խոստանում նախընտրական ծրագրերը

Ժողովրդագրություն․ ինչ են խոստանում նախընտրական ծրագրերը
Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ինը կուսակցություն և երկու դաշինք։ ՍիվիլՆեթը նրանց նախընտրական ծրագրերից առաձնացրել է ժողովրդագրությանը և հայրենադարձությանը վերաբերող հատվածները։ ՀՅԴ Փաստելով, որ ուշ ամուսնություններն ու ցածր ծնելիությունը երկիրը կանգնեցրել են ժողովրդագրական աղետի եզրին՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) խոստանում է վարել ակտիվ հայրենադարձման քաղաքականություն, նպաստել, որ հայրենիքից հեռացած համաքաղաքացիներն ու սփյուռքահայերը վերադառնան իրենց երկիր՝ քանի դեռ նրանց սերունդները չեն ուծացվել: Դաշնակցությունը նախատեսում է հայրենադարձության բարենսպաստ պայմաններ ստեղծելով՝ հայրենիքին ծառայեցնել Սփյուռքում հանգրվանածների տնտեսական, գիտական, մշակութային, մարզական ներուժը։ Արտագաղթը կանխելու նպատակով ՀՅԴ-ն առաջարկում է ստեղծել հնարավորություններ, որ բանակում ծառայած յուրաքանչյուր երիտասարդ կարողանա հոգալ իր բնակարանային ապահովվածության ու ու աշխատանքային կարիքները։ Ազգային առաջընթաց  Ազգային առաջընթաց կուսակցությունը ռազմավարական կարևորության խնդիր է համարում առաջիկա հինգ տարիներին Հայաստանի բնակչությունը կրկնապատկելը՝ ծնելիության աճի ու ներգաղթի կազմակերպման արդյունքում։ Դա ենթադրում է ոչ միայն իրավական ու տնտեսական նպաստավոր միջավայրի ստեղծում, այլև ենթակառուցվածքների արդիականացում, ինչը կհեշտացնի ներգաղթյալների ինտեգրումը Հայաստանի ուսումնական ու աշխատանքային միջավայրին։ Ազգային առաջընթացը առաջարկում է երրորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքին տրամադրել մինչև 3 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկ՝ 20-30 տարով։ Իմ քայլը դաշինք Իմ քայլը դաշինքը ծրագրում է ծնելիության մակարդակը բարձրացնելու համար մշակել երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու նախագծեր։ Ծրագրում նշվում է՝ առաջիկա քսան տարիներին Հայաստանի բնակչության թիվը պետք է կրկնապատկվի, ու որպես այս խնդրի լուծման կարևորագույն միջոց դիտարկվում է երկրից տեսանելի արտագաղթի դադարեցումը, հայրենադարձության հարաճուն գործընթացը, ծնելիության աճը։ Իմ քայլը մտադիր է մշակել հայրենադարձության կազմակերպման ծրագրեր, որ միտված են լինելու վերջին տասնամյակներին Հայաստանից արտագաղթած քաղաքացիների բարեհաջող վերահաստատմանը Հայաստանում։ Սասնա ծռեր Սասնա ծռեր կուսակցությունը խոստանում է բարենպաստ օրենսդրական, սոցիալ-տնտեսական ու սոցիալ մշակութային պայմաններ ստեղծել հայրենադարձների համար։ Կուսակցությունը մտադիր է մշակել ու իրագործել ծնելիության խրախուսման ու մայրության, մանկության խնամքի ծրագիր՝ բազմապատիկ ավելացնելով ոլորտում առկա ֆինանսավորման ծավալը։ Լուսավոր Հայաստան Լուսավոր Հայաստան կուսակցությունն իր նախընտրական ծրագրում կարևորում է ժողովրդագրական անվտանգությունը՝ խոստանալով  բարեփոխումներ՝ միտված ժողովրդագրական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։ Բարգավաճ Հայաստան  Բարգավաճ Հայաստան կուսակցությունն առաջարկում է բարձրացնել առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, իսկ երրորդ և հաջորդ երեխաների աջակցության չափը կտրուկ ավելացնել։ ԲՀԿ-ն մեծամասնություն ունենալու դեպքում ծրագրում է ձեռնամուխ լինել մեծ հայրենադարձության ծրագրի կայացմանը՝ իրականացնելով միջոցառումների համալիր ծրագիր։ Հանրապետությունից արտագաղթած ու իրենց տները կորցրած հայրենակիցներին ԲՀԿ-ն առաջարկում է վերադարձի դեպքում անվճար հողատարածք տրամադրել՝ բնակարաններ կառուցելու համար։ *** Մենք դաշինքի, ինչպես նաև Հայաստանի հանրապետական, Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, Օրինաց երկիր կուսակցությունների նախընտրական ծրագրերում ժողովրդագրությանը վերաբերող դրույթներ չկան։ Մկրտիչ Կարապետյան Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում