Գլխավոր Լրահոս

Աննա Հակոբյանն այցելել է քաղցկեղով հիվանդ երեխաներին․ ֆոտոշարք

Աննա Հակոբյանն այցելել է քաղցկեղով հիվանդ երեխաներին․ ֆոտոշարք

Դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, «City of smile» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր և պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:

Մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանի և Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն այցելել է հիմնադրամի այն շահառուներին, ովքեր ներկա դրությամբ բժշկական երկու հաստատություններում հիվանդանոցային բուժում են ստանում և չէին կարող մասնակցել տիկնոջ նախաձեռնությամբ անցկացվող ամանորյա միջոցառումներին:

Տիկին Հակոբյանը շնորհավորել է փոքրիկների Ամանորն ու Սուրբ ծնունդը և հանձնել ամանորյա նվերներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում