Գլխավոր Լրահոս

Լևոն Միրզոյան․ Ադրբեջանի, ապա՝ Ղազախստանի առաջնորդ հայը

Լևոն Միրզոյան․ Ադրբեջանի, ապա՝ Ղազախստանի առաջնորդ հայը
Խորհրդային Ադրբեջանը (1920թ․ ապրիլ - 1991թ․) ունեցել է առաջնորդներ՝ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարներ, որոնք չեն եղել ազգությամբ ադրբեջանցի: Դրանց թվում են նաև երկու հայ գործիչներ՝ Լևոն Միրզոյանն ու Ռուբեն Ռուբենովը: Ռուբեն Ռուբենովը՝ իսկական ազգանունը՝ Մկրտչյան, ծնվել է 1893 թվականին Թիֆլիսում: Ադրբեջանի ղեկավար է եղել մոտ մեկ տարի՝ 1933-ի փետրվարից դեկտեմբեր: Ձերբակալվել է «տրոցկիստական ահաբեկչական կազմակերպությանը» անդամակցելու ամբաստանությամբ և գնդակահարվել 1937-ին: Լևոն Միրզոյանը ծնվել է 1897 թվականի Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղում: Ադրբեջանի առաջնորդ՝ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար է դարձել 29 տարեկանում՝ 1926 թվականի հունվարի 21-ին: Պաշտոնավարել է երեքուկես տարի՝ մինչև 1929-ի օգոստոսի 5-ը: Ստալինի հրամանով ձերբակալվել է և գնդակահարվել 1939-ին: Միրզոյանը նաև եղել է Ղազախստանի առաջնորդը։ Այս մասին հայկական և ղազախական լրատվամիջոցները հիշեցին Կարագանդայի դեպքերի առիթով։ Մինչ այդ հակիրճ ներկայացնենք վերջին հարյուրամյակում Ղազախստանի քաղաքական պատմությունը։ Նախ՝ Ղազախստանի անունը նախկինում եղել է Ղրղզստան։ 1920 թվականի օգոստոսին Ռուսաստանի կազմում ստեղծվեց Ղրղզական ինքնավար հանրապետությունը՝ Օրենբուրգ մայրաքաղաքով։ 1925 թվականին Ղրղզական ինքնավար հանրապետության կազմից Օրենբուրգը և մարզը դուրս բերվեց և մտցվեց անմիջական Ռուսաստանի կազմ որպես նրա մարզերից մեկը։ Նույն թվականին Ղրղզական ինքնավար հանրապետության մայրաքաղաք դարձավ Կըզըլ-Օրդա քաղաքը, իսկ հանրապետությունը վերանվանվեց Ղազախական ինքնավար խորհրդային հանրապետություն։ Չորս տարի անց՝ Ալմա Աթան դարձավ նոր մայրաքաղաք։ 1936 թվականի դեկտեմբերին Ղազախստանը դուրս բերվեց Ռուսաստանի կազմից և դարձավ միութենական հանրապետություն Խորհրդային Միության կազմում։ Այս շրջանում, ավելի հստակ՝ 1933-ից մինչև 1938-ը, Ղազախստանի առաջնորդը եղել է Լևոն Միրզոյանը։ Ուշագրավ է, որ Ղազախստանի՝ որպես առանձին միութենական հանրապետություն ԽՍՀՄ կազմ մտնելը տեղի է ունեցել hենց Միրզոյանի ժամանակ։ 2001 թվականին Ղազախստանի անփոփոխ և միակ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արխիվի նախաձեռնությամբ ռուսերենով հրատարակվել է «Լևոն Միրզոյանը Ղազախստանում. փաստաթղթերի և նյութերի ժողովածու (1933—1938թթ․)» հատորը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում