Գլխավոր Լրահոս

Հայաստանը բարելավել է դիրքերը Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության համաթվում

Հայաստանը բարելավել է դիրքերը Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության համաթվում
Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit - EIU) հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության համաթիվ 2018» զեկույցը, ըստ որի Հայաստանը կրկին դասակարգվել է որպես «հիբրիդային ռեժիմ», այդուհանդերձ, բարելավելով դիրքերը։ 167 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 103-րդ հորիզոնականը` դիրքը բարելավելով 8 հորիզոնականով։ Զեկույցը Հայաստանին անդրադառնում է առանձին հատվածով՝ վերնագրված՝ «Հիբրիդային ռեժիմներ․Հայաստանը բարձրանում է, Վրաստանը՝ իջնում» (“Hybrid regimes”: Armenia up, Georgia down): Զեկույցի հեղինակները նշում են, որ «հիբրիդային ռեժիմներ» կատեգորիայում Հայաստանը բարելավել է դիրքը, Վրաստանը՝ վատթարացրել։ 2017-ի 4․11 միավորը 2018-ում հասել է 4․79-ի՝ նախորդ տարվա 111-րդ հորիզոնականից Հայաստանը բարձրացնելով 103-րդ տեղ։ Դիրքերի բարելավման հանգամանքը փորձագետները պայմանավորում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո սկսված հակակոռուպցիոն արշավով, ինչը բարելավել է երկրի կառավարական հաշվետվողականության և թափանցիկության ցուցիչները։ «Թավշյա հեղափոխության արդյունքում մեծացավ ընտրողների մասնակցության մակարդակը և Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու նպատակով ցույցերին մասնակող քաղաքացիների թիվը»,- ասված է զեկույցում։ «Հաղթողներ և պարտվողներ» խորագրում որպես հաղթող նշվում են Հայաստանը, Մակեդոնիան, Էկվադորը, Հաիթին և Թունիսը, իսկ որպես պարտվողներ՝ Նիկարագուան և Վենեսուելան։ Վարկանիշի առաջատարները, ինչպես նախորդ տարի, Նորվեգիան, Իսլանդիան և Շվեդիան են։ Ետնապահներն են Հյուսիսային Կորեան (167-րդ տեղ), Սիրիան (166-րդ տեղ) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (165-րդ տեղ):
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում