Գլխավոր Լրահոս

Սպառողի համար գազը չի թանկանա «Գազպրոմ Արմենիայի» արդյունավետության բարձրացման հաշվին․ վարչապետի խոսնակ

Սպառողի համար գազը չի թանկանա «Գազպրոմ Արմենիայի» արդյունավետության բարձրացման հաշվին․ վարչապետի խոսնակ

Սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:  

Դեկտեմբերի 31-ին հայտարարվեց, որ Ռուսաստանը բարձրացնում է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց գործող 150 դոլարից մինչև 165 դոլար։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սպառողերի համար գազի սակագինը չի բարձրանա։

Tert.am-ը վարչապետի մամուլի քարտուղարին հարց է ուղղել, թե ինչի հաշվին պետք է սպառողի համար գազը չթանկանա՝ կառավարությո՞ւնն է սուբսիդավորելու, թե՞ «Գազպրոմ Արմենիան» է նույն սակագնով բաշխելու:

«Սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին»,- ասել է Եղոյանը։

«Գազպրոմը» իր հայկական դստերը՝ «Գազպրոմ Արմենիա»-ին 1000 խմ գազը մատակարարելու է 165 դոլար սակագնով։ «Գազպրոմ Արմենիան» հայաստանցի սպառողներին ներկայում գազը մատակարարում է 1 խմ-ն 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։

Փաստացի «Գազպրոմ Արմենիան» բնակիչ-սպառողների մեծ մասին 1000 խմ գազը վաճառում է մոտ 285 դոլարով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում