Գլխավոր Լրահոս

Նավթի գինը 2019-ին ավելի ցածր կլինի, քան 2018-ին. Համաշխարհային բանկ

Նավթի գինը 2019-ին ավելի ցածր կլինի, քան 2018-ին. Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2019-2020 թթ․ նավթի գինը կլինի բարելը 67 դոլարի սահմաններում։ Դեռ դեկտեմբերին կանխատեսվում էր 71 դոլար գինը։ Նավթագազային ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերությունը հիշեցնում է, որ նախորդ տարիներին նավթի գինն ունեցել է հետևյալ դինամիկան․ 2010՝ 79,61 դոլար/բարել 2011՝ 111,26 դոլար/բարել 2012՝ 111,63 դոլար/բարել 2013՝ 108,56 դոլար/բարել 2014՝ 98,97 դոլար/բարել 2015՝ 52,32 դոլար/բարել 2016՝ 43,64 դոլար/բարել 2017՝ 54,13 դոլար/բարել 2018՝ 70,78 դոլար/բարել Համաշխարհային բանկը, սակայն, նշում է, որ 2019-2020-ին նավթի գնի կանխատեսման շուրջ անորոշությունը մեծ է։ Բանկը կանխատեսում է նաև գլոբալ տնտեսական աճի թուլացում՝ 2018-ի 3,0%-ից մինչև 2,9% 2019-ին: Աճի դանդաղումը, ըստ այս հաստատության, պայմանավորված է արդյունաբերական արտադրության նվազմամբ, հաճախակիացած առևտրային վեճերով և զարգացող մի շարք տնտեսություններում ֆինանսական շուկաների սթրեսներով։ 2018թ․ Հայաստանի տնտեսության աճը գնահատվել է 5,3%, իսկ 2019-ին և 2020-ին՝ համապատասխանաբար 4,3% և 4,6%: Գլոբալ աճը կանխատեսվում է 2018թ․՝ 3,0%, 2019թ․՝ 2,9%, 2020թ․՝ 2,8%: ԱՄՆ-ում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 2,9%, 2019թ․՝ 2,5%, 2020թ․՝ 1,7%: Եվրոգոտում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 1,9%, 2019թ․՝ 1,6%, 2020թ․՝ 1,5%: Չինաստանում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 6,5%, 2019թ․՝ 6,2%, 2020թ․՝ 6,2%: Ադրբեջանում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 1,1%, 2019թ․՝ 3,6%, 2020թ․՝ 3,3%: Վրաստանում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 5,3%, 2019թ․՝ 5,0%, 2020թ․՝ 5,0%: Ռուսաստանում կանխատեսվում է 2018թ․՝ 1,6%, 2019թ․՝ 1,5% աճ, 2020թ․՝ 1,8%:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում