Գլխավոր Լրահոս

Էլեկտրամոբիլները կազատվեն ԱԱՀ-ից

Էլեկտրամոբիլները կազատվեն ԱԱՀ-ից

Նպաստավոր պայմաններ կստեղծվեն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու համար

Կառավարությունը հունվարի 17-ին հավանություն է տվել «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու նպատակով։

Օրինագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարծիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Արտոնությունը կգործի մինչև 2022թ.: Օրենքի նախագծով նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև ՀՀ էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդները) կիրառման ավելացումը կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը։

Օրինագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, ներկայացվել են տեսակետներ և առաջարկություններ:

«Աշխարհը գնում է այդ ճանապարհով և ակնհայտ է, որ 20, 30 տարի հետո տրանսպորտային միջոցների կեսից ավելին լինելու են էլեկտրոմոբիլները: Մենք ուզում ենք այդ տեխնոլոգիայի ներկրումը խթանենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ցանկացած տեխնոլոգիա իր հետ հարակից ինչ-որ արդյունքներ է բերում և պետք է մտածել դրանք կառավարելու մասին:

Աղբյուրը՝ ՀՀ կառավարություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում