Գլխավոր Լրահոս

Հայաստանը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել է գազի ներքին սակագնի պահպանման շուրջ. Փաշինյան

Հայաստանը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել է գազի ներքին սակագնի պահպանման շուրջ. Փաշինյան

Հայաստանի իշխանությունները ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվել են գազի ներքին սակագնի պահպանման շուրջ․ այս մասին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ռուսական ՌԻԱ նովոստի գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

««Գազպրոմը» գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, հետևաբար մեր դերը միջնորդավորված է։ Սակայն մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որ երկրի ներսում գազի սակագինը չի փոխվելու»,- ասել է Փաշինյանը։

Անցյալ տարեվերջին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական կողմը Հայաստան մատակարարվող գազի գինը բարձրացնում է։ 

«Գազպրոմը» իր հայկական դստերը՝ «Գազպրոմ Արմենիա»-ին 1000 խմ գազը մատակարարելու է 165 դոլար սակագնով՝ նախկին 150 դոլարի փոխարեն։ Ներկայում «Գազպրոմ Արմենիան» Հայաստանում սպառողներին գազը մատակարարում է 1 խմ-ն 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։

Փաստացի «Գազպրոմ Արմենիա»-ն բնակիչ-սպառողների մեծ մասին 1000 խմ գազը վաճառում է մոտ 285 դոլարով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում