Գլխավոր Լրահոս

Մեսչյանի՝ մետրոյի, ճոպանուղու ծրագրերի մասին քաղաքապետարանում «այլ տեղեկություններ չկան»

Մեսչյանի՝ մետրոյի, ճոպանուղու ծրագրերի մասին քաղաքապետարանում «այլ տեղեկություններ չկան»
Հունվարի 24-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքապետարանը մտադիր է սկսել Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման ծրագիր․ «Խոսքը Աջափնյակի երկու կայարանների մասին է»։ Նա նաև հայտնեց, թե նախատեսում են կառուցել նոր ճոպանուղի: Մեսչյանը, սակայն, ժամկետների մասին չխոսեց։ ՍիվիլՆեթը փորձեց մանրամասներ ճշտել քաղաքապետարանից՝ հասկանալու, թե ինչ հաշվարկներ ու հետազոտություններ է արել քաղաքապետարանը՝ նման հայտարարություններ անելուց առաջ։ Հունվարի 25-ին հարցում ուղարկեցինք քաղաքապետ Հայկ Մարությանի անվամբ՝ խնդրելով տրամադրել ծրագիրը և պատասխանել հետևյալ հարցերին. - Կա՞ արդյոք մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման փաստաթուղթ։ Եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել դրա կրկնօրինակը տպած կամ էլեկտրոնային ձևով։ - Ե՞րբ է քաղաքապետարանը մտադիր սկսել ծրագիրը։ - Ե՞րբ են նախատեսվում սկսել մետրոպոլիտենի կառուցման աշխատանքները։ - Ե՞րբ է նախատեսվում ավարտել երկու կայարանների շինարարությունը։ - Քանի՞ տարվա գործընթացի մասին է խոսքը։ - Ի՞նչ միջոցներից է ֆինանսավորվելու Աջափնյակ վարչական շրջան երկու կայարանների կառուցումը։ - Կա՞ն արդյոք ֆինանսական միջոցներ ներկայում։ - Որքա՞ն գումար է հարկավոր կառուցելու Աջափնյակ վարչական շրջանի կայարանները։ - Որքա՞ն գումար է հարկավոր իրականացնելու պարոն Մեսչյանի նշած ճոպանուղու ծրագիրը։ - Ո՞ր տարածքներն է ընդգրկելու ճոպանուղին (խնդրում եմ տրամադրել քարտեզ)։ - Ե՞րբ է սկսվելու ճոպանուղու կառուցման աշխատանքները։ - Կա՞ն արդյոք ֆինանսական միջոցներ այդ աշխատանքները սկսելու համար»։ *** Քաղաքապետարանն նույն օրը տվեց հետևյալ կարճ պատասխանը. «Հարգելի Գ. Թոսունյան, ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ այս պահին այլ տեղեկություններ, քան Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ 24.01.2019թ. տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչածները, չկան: Լինելուն պես դրանք կհրապարակվեն»: Գևորգ Թոսունյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում