Գլխավոր Լրահոս

Մետրոյի նոր կայարանների կառուցման հաշվարկ կա, արված է 1985-ին․ Երևանի քաղաքապետ

Մետրոյի նոր կայարանների կառուցման հաշվարկ կա, արված է 1985-ին․ Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում է, որ մետրոյի նոր կայարանների կառուցման հաշվարկ կա, այն արված է 1985-ին։ Հունվարի 29-ին Երևանի ավագանու նիստից հետո Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման հնարավորության մասին։ Այս մասին օրեր առաջ խոսել էր Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ նշելով, որ Երևանում նախատեսվում է մետրոյի երկու նոր կայարանների և ճոպանողու շինարարություն։ Քաղաքապետարանից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան նշել էին, որ այլ տեղեկություններ, քան Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն է ասել ասուլիսի ընթացքում, չկան: Լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Մարությանը, անդրադառնալով հարցին, որ որևէ հաշվարկ չկա Մեսչյանի հայտարարած ծրագրերի հիմքում, և արդյոք դրանք «իրականությո՞ւն են, թե՞ երազանք», պատասխանել է։
«Երազանքներ չեն, կա հաշվարկ, որն ուղղակի արված է 1985-ին։ Մենք չենք ասում՝ կառուցելու ենք, մենք աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ։ Կա աշխատանքային խումբ։ Երբ մենք ասում ենք՝ երկու կայարանի մասին է խոսքը, բնականաբար սկզբից կլինի առաջինը և հետո՝ երկրորդը։ Երկու կայարանը չի լինելու երկու, երեք կամ հինգ տարում։ Առայժմ մեկ կայարանը կլինի, այնուհետև երկրորդը»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ քաղաքապետարանը շենքերի կառուցման նախագծերը հաստատելիս պետք է հաշվի առնի, թե որտեղով է անցնելու մետրոյի ճանապարհը։ Մարությանը մանրամասնել է, որ նախատեսվում է մետրոյի կայարաններից մեկը կառուցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտ՝ Աջափնյակում, իսկ մյուսը  «շարունակվելու է դեպի կվարտալ» (15-րդ թաղամաս)։ Ըստ Մարությանի՝ մեկ կիլոմետր մետրոյի կառուցման միջին հաշվարկը 100 միլիոն դոլար է։ «Սա ընդհանրապես հաշվարկն է, կախված, թե ինչ խոչընդոտներ կան ու ինչ հարցեր պետք է լուծվեն»,- ասել է Մարությանը։ Գևորգ Թոսունյան Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում