Գլխավոր Լրահոս

2018-ին գրանցվել է 5,8% տնտեսական ակտիվություն

2018-ին գրանցվել է 5,8% տնտեսական ակտիվություն
Հայաստանում 2018-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,8%, սպառողական գների ինդեքսը՝ 2,5%․ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ 2017-ի տվյալներով` Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի համեմատ աճել էր 7,7%-ով։ Համաձայն հրապարակման՝ Հայաստանում 2018-ին աճել են շինարարության ծավալը (2017-ի համեմատ 4,5%-ով), արդյունաբերական արտադրանքի ծավալը (2017-ի համեմատ 4,3%-ով), իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7,6%-ով։ Հայաստանում էական աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում՝ 18,8%, իսկ առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է 8,7% աճ։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7,4 մլրդ դոլար՝ 16,4%-ով ավելի, քան նախորդ տարի, այդ թվում՝ ներմուծումն աճել է 21,1%-ով, արտահանումը՝ 7,8%-ով։ *** Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) երկրի տնտեսությունում արտադրանքի թողարկման իրական ծավալի փոփոխության ամսական ագրեգացված ցուցանիշ է: Այն ընդգըրկում է տնտեսական գործունեության բոլոր տեսակները և սկզբնապես հաշվարկվում է նախորդ տարվա միջին տարեկան գներով, ինչը հնարավորություն է տալիս ունենալ տվյալ ամսվա արտադրանքի թողարկման ծավալի իրական փոփոխությունը նախորդ ամսվա և նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ և ստեղծել ՏԱՑ-ի ժամանակագրական շարքեր` շղթայակապ ինդեքսներ։ Այն մոտ է լինում երկրում գրանցված տնտեսական աճի ցուցանիշին։ 2017-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 7,5%: Հայաստանի 2018-ի պետական բյուջեով տարվա համար կանխատեսվում էր 4,5% տնտեսական աճ, իսկ արդեն 2019-ի պետական բյուջեով՝ 2018-ի տնտեսական աճի կանխատեսումը 6,5% է, 2019-ինը՝ 4,9%: Համաշխարհային բանկը  2018-ի Հայաստանի տնտեսության աճը գնահատել է 5,3%, իսկ 2019-ի և 2020-ի համար՝ համապատասխանաբար 4,3% և 4,6%: Լիլիթ Աբովյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում