Գլխավոր Լրահոս

ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս․ կառավարության ծրագրի նախագիծ

ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս․ կառավարության ծրագրի նախագիծ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը փետրվարի 6-ի նիստին ներկայացրեց Կառավարության հնգամյա (2019-2023թթ․) ծրագիրը։ Ընդունվելուց հետո այն կներկայացվի Ազգային ժողովին՝ քննարկման համար։ ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5%: Տնտեսության զարգացումը պետք է ստեղծի քաղաքացիներին արժանավայել աշխատանքով ապահովելու նոր հնարավորություններ, ասվում է կառավարության ծրագրում։ Կառավարության ծրագրի նախագծում նշվում է, որ տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձևավորվի ազատորեն, անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Կառավարությունը կարևոր է համարում ձևավորել օրենսդրական և գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձևավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, նշվում է ծրագրում։ Իսկ տնտեսական քաղաքա­կանության հիմնական առանձնահատկությունը լինելու է ներառական տնտեսական աճի խթանումը։ Որակապես նոր՝ մրցունակ աշխատատեղերի ստեղծումը պետք է դառնա մասնավոր հատվածի գործարար ծրագրերին Կառավարության աջակցության հիմնական չափորոշիչներից մեկը։ Զբաղվածությունը քաղաքացուն պետք է երաշխավորի արժանապատիվ եկամուտներ, նշված է նախագծում։ 2017-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 7,5%: Հայաստանի 2018-ի պետական բյուջեով տարվա համար կանխատեսվում էր 4,5% տնտեսական աճ, իսկ արդեն 2019-ի պետական բյուջեով՝ 2018-ի տնտեսական աճի կանխատեսումը 6,5% է, 2019-ինը՝ 4,9%: Համաշխարհային բանկը  2018-ի Հայաստանի տնտեսության աճը գնահատել է 5,3%, իսկ 2019-ի և 2020-ի համար՝ համապատասխանաբար 4,3% և 4,6%։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում