Գլխավոր Լրահոս

Պատգամավորներն առաջարկում են հատուցել Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին

Պատգամավորներն առաջարկում են հատուցել Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին
Ազգային ժողովի կայքում շրջանառության մեջ է դրվել 2008-ի մարտի 1-ի տուժածների հարազատներին փոխհատուցում տրամադրելու նախագիծը։ Փաստաթղթի հեղինակները ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն են։ Այս նախագծով առաջարկվում է հատուցում տալ ինչպես Մարտի 1-ի զոհերի հարազատներին, այնպես էլ այն ցուցարարներին, որոնք միջին, ծանր և առանձնապես ծանր վնասվածքներ են ստացել 2008-ի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ։ Հատուցման չափն ու պայմանները սահմանելու է կառավարությունը։ «2008-ի վերոնշյալ իրադարձությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չի ապահովել անձանց կյանքի իրավունքը, ուստի հիմա, երբ քայլեր են ձեռնարկվում հանրային համերաշխության հաստատման, անցումային արդարադատության միջոցով անձանց խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ, այս օրենքով սահմանվող հատուցումը ևս մի քայլ է՝ ուղղված վերոնշյալ նպատակների իրականացմանը»,- ասված է նախագծում։ Նկատենք, որ այս գործողությունները դիտարկվում են նաև որպես անցումային արդարադատության բաղադրիչ։ Անցումային արդարդատության միջազգային կենտրոնի չորս հիմնական ուղղություներից մեկը անհատական, հավաքական, նյութական ու խորհրդանշական հատուցումն է։ Գևորգ Թոսունյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում