Գլխավոր Լրահոս

Մենք որոշեցինք գնալ հեղափոխական մոտեցման․ Արծրուն Հովհաննիսյան

Մենք որոշեցինք գնալ հեղափոխական մոտեցման․ Արծրուն Հովհաննիսյան
Մենք որոշեցինք գնալ հեղափոխական մոտեցման․ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսպես է մեկնաբանում զինված ուժերի սննդի մատակարարման կազմակերպման շղթայի փոփոխությունը։ Փետրվարի 21-ին կառավարությունն իր նիստում ընդունեց պաշտպանության նախարարության ներկայացրած փորձնական ծրագիրը, որով զինված ուժերի սննդի կազմակերպման գործընթացը պատվիրակվելու է մասնավոր ընկերությունների։ ՍիվիլՆեթը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ մասնավոր ընկերություններից մեկը՝ «Մեդիտեքը», սննդի ոլորտում փորձ չունի։ ՍիվիլՆեթի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով այս գործընթացը, ասաց, որ բանակի սննդի կազմակերպման ոլորտում խնդիրներ են առկա եղել, ինչն էլ փորձում են լուծել. «Մատակարարման համակարգը, որը գություն է ունեցել առ այսօր, միշտ թողել է լուսանցքներ ապօրինության համար։ Ուստի մենք որոշեցինք գնալ հեղափոխական մոտեցման, որով առաջնորդվում են աշխարհի առաջատար պետությունները։ Լավագույն ապակոռուպցիոն մոդելը, որ գոյություն ունի, սննդի մատակարարման պատվիրակումն է մասնավոր ընկերություններին։ Նույն բյուջեի ու ծախսի շրջանակներում մենք ստանալու ենք գրեթե իդեալական ու թափանցիկ համակարգ։ Սա միջազգային բոլոր փորձագետների գնահատականն է աութսորսինգի վերաբերյալ, սրանով բարելավվելու է նաև սննդի որակը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ դրանից ավելի լավ համակարգ հնարավոր չէր գտնել։ Անդրադառնալով ՍիվիլՆեթի հրապարակած այն տեղեկությանը, որ «Մեդիտեքի» բաժնետերը մտերիմ է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց. «Մենք կարող ենք փոքր Հայաստանում գտնել մեկին, որը եղել է տվյալ պաշտոնյայի դասարանցին, ընկերը և այլն։ Այդուհանդերձ, առնվազն երեխայություն է նման կապը դիտել որպես մտերմություն։ Խոսքը ընտանիքի անդամի, հարազատի կամ այլ անձի մասին չէ»։ Ըստ Հովհաննիսյանի՝ շահերի բախում այս գործընթացում չկա. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ համակարգի կիրառումից շատ կարճ ժամանակ անց բանակում էական փոփոխություն է լինելու»։ ՍիվիլՆեթ  
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում