Գլխավոր Լրահոս

Էշէն Իջնելու Ժամանակը

Էշէն Իջնելու Ժամանակը

Ըսինք, ու կը կրկնենք՝ Օրհներգը պիտի չփոխուի։

Օրհներգը ասոր-անոր չափով կարուած Սահմանադրութիւն չէ, որ քանի մը տարին մէկ ընտրակեղծիքներով եւ այսօր հրեշտակի թեւեր հագած երբեմնի ձախաւեր իշխանաւորներու խարդաւանանքներով՝ ձեւուի-չափուի եւ որդեգրուի։

Օրհներգը, ինչպէս դիտել կու տար հայաստանցի հրապարակախօս մը, մեր պետականութեան հոգեկան ու բարոյական սահմանն է եւ ուրեմն՝ պետական սահմանի պէս անձեռնմխելի է։

Այսօր Ալեն Սիմոնյանը յայտարարեց, որ Օրհներգի փոփոխութիւնը պաշտօնական նախաձեռնութիւն չէ, այսինքն քաղաքական վերնախաւի օրակարգին մաս չի կազմեր, այլ անհատական նախաձեռնութիւն է։
Հիմա այստեղ արժէ հարցնել պարոն Սիմոնեանին, արժե՞ր այս ներազգային պառակտում յառաջացնող փոթորիկը ստեղծել ու կրկին ստեղծել։ Նոյնիսկ Ալեն Սիմոնյանի կուսակիցներէն շատեր բացայայտ դժգոհութիւն յայտնեցին այս եղածին համար։ Արժե՞ր նոյնիսկ սեփական դաշնակիցները նեղացնել։ Արժե՞ր հին ու նոր, ժամկէտանց ու վերանորոգուած յեղափոխականներուն նորէն ոտքի հանել ու հրապարակը հայհոյանքներով ու թոյնով ողողել։ Արժե՞ր այս արդէն շիկացած մթնոլորտի յաւելեալ շիկացումը։ Ուրիշ զբաղմունք չկա՞յ այս օրերուն, այն ալ օրէնսդրական ոլորտին մէջ։

Ըսինք, ու նորէն կրկնենք՝ Օրհներգը անձեռնմխելի է։ Հիմա լաւ կ՚ըլլայ ծուռ էշին վրայ նստած մնալէն հրաժարիլ։ Կ՚ըսեն, որ էշին վրայ ծուռ բարձրանալը՝ մէկ սխալ, էշէն իջնելը՝ երկու սխալ։ Արժէ վերանայիլ հին հայկական այս խօսքը, քանի որ էշին վրայ ծուռ նստած ճամբայ կտրելը աւելի քան հազար սխալ է։ Ուրեմն հիմա՝ էշէն իջնելու ժամանակն է։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում