Գլխավոր Լրահոս

Արցախի նախկին վարչապետը Նիկոլ Փաշինյանին տնտեսության զարգացման «համարձակ քայլ» է առաջարկում

Արցախի նախկին վարչապետը Նիկոլ Փաշինյանին տնտեսության զարգացման «համարձակ քայլ» է առաջարկում

ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով Հայաստանի տնտեսության զարգացման «համարձակ քայլ»։ Հիմնավորելով, որ համաշխարհային տնտեսական զարգացման տեմպերից հետ չմնալու համար ՀՀ-ն պետք է տարեկան ապահովի 7,5 տոկոս տնտեսական աճ, ԼՂՀ նախկին վարչապետը որպես նման աճ ապահովող գործոն նշում է ներդրումներն ու առաջարկում ներդրումներ ներգրավել Հայաստանում՝ պետական պարտքի տեսքով։

«Պարտք վերցնելու առաջարկն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ոլորտի համաշխարհային միտումների վերլուծությունը թույլ է  տալիս համոզվել այս մոտեցման ճշմարտացիության մեջ»,- իր նամակում նշել է Հարությունյանը՝ շեշտելով, որ ուղղակի ներդրումներով հնարավոր չէ ապահովել տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ծավալը։ Հարությունյանի հաշվարկով՝ եթե 10-12 տարվա ընթացքում Հայաստանը պետական պարտքի տեսքով ներգրավի 22 միլիարդ դոլար, Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի 45 միլիարդ դոլար, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ 15 000 դոլար։

Արցախի նախկին վարչապետն առաջարկում է ներգրավված պարտքն ուղղել արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, քանի որ այդպես կառաջանան ներդրումների ներգրավման լրացուցիչ խթաններ։ Հարությունյանը խնդիրներ չի տեսնում նաև պարտքի սպասարկման հարցում. «Պետք է հասկանալ, որ առանց լրացուցիչ խոշոր միջոցների ներգրավման ու մեծ ներդրումային ծրագրերի, անհնար է լինելու դիմակայել այսօրվա մարտահրավերներին։ Բանակի մարտունակության ու ժողովրդագրական աճի հիմքում ընկած են տնտեսական աճի բարձր տեմպերը, իսկ դրանց ապահովումը հնարավոր չէ առանց հավակնոտ ու մեծածավալ ներդրումների»,- նամակում նշել է Հարությունյանը։

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում