Գլխավոր Լրահոս

Սեմ Գորյան․ մի պոետի ու մի գրքի պատմություն

Փետրվարի 23-ին Մատենադարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված գրող, բանաստեղծ Կարեն Առաքելյանի (գրական կեղծանունը` Սեմ Գորյան) հիշատակին։ Նա խնդրել էր Մատենադարանին հանձնել իր միակ հարստությունը՝ 1706թ. Պոլսում հրատարակված «Հայսմավուրք» ծիսամատյանը։

Ծիսամատյանը, ձեռքից ձեռք անցնելով, Սեմ Գորյանին հանդիպել է 1988թ. երկրաշարժից հետո՝ Հայաստանը լքող մի մարդու մոտ։ Գրողը հասկանում էր, որ եթե գիրքը չպահպանվի Հայաստանում, այն գուցե անդառնալի կորչի հայության համար։ Միջոցներ է հայթայթում ու ձեռք բերում այն։

Կյանքի վերջում Գորյանը ծանր հիվանդ էր քաղցկեղով, սակայն թույլ չի տալիս գիրքը վաճառել բուժման գումարի համար։ 2019թ. փետրվարի 20-ին  Գորյանը կդառնար 70 տարեկան։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում