Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանը խնդիր է դրել ազատվել «ստորացուցիչ» տրանսպորտային ցանցից

Քաղաքապետարանը խնդիր է դրել ազատվել «ստորացուցիչ» տրանսպորտային ցանցից

Խնդիր ունենք ազատվելու այն ստորացուցիչ և անվտանգության տեսանկյունից խիստ կասկածելի տրանսպորտային ցանցից, որ այսօր ունենք Երևանում․ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ Երևանի անհետացած տրամվայի վերաբերյալ քննարկմանը։

Փետրվարի 27-ին Երևանի «Անի պլազա» հյուրանոցում կազմակերպվել էր ՍիվիլՆեթի պատրաստած «Երևանի՝ անհետ կորած տրամվայի գծերով» ֆիլմի հանրային ցուցադրություն և քննարկում, որի բանախոսներից էր Հակոբ Կարապետյանը։

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչու, ինչպես և որ պաշտոնյաների ներգործությամբ է անհետացել երևանյան տրամվայը 2000-ականների սկզբին։

Հակոբ ԿարապետյանըՀարցին, թե արդյոք տրամվայն անվերադա՞րձ է անհետացել քաղաքից՝ Հակոբ Կարապետյանը պատասխանեց․ «Չէի ուզի ասել, որ անվերադարձ կորցրել ենք, բայց տրանսպորտային այն նոր համակարգը, որը քաղաքապետարանը մտադիր է ներդնել մոտակա տարիներին, իր մեջ տրամվայ, ցավոք, չի ենթադրում»։

Կարապետյանը կարծում է, որ փոքր կենտրոնը պետք է բեռնաթափել մեքենաներից, և նոր տրանսպորտային ցանցի մասին քննարկումներում սա առաջնային հարցերից է։

Քաղաքապետի մամուլի խոսնակը հայտարարեց, որ բրիտանական ընկերության առաջարկած ցանցը, որն արդեն ներկայացվել է, շուտով կմտնի հանրային քննարկումների փուլ։ Այն նախատեսում է ավտոբուսներ, տրոլեյբուսներ և մետրո։

Անդրադառնալով տրոլեյբուսներին՝ Հակոբ Կարապետյանն ասաց․ «Քանի որ տրոլեյբուսների ցանցը՝ սպասարկող լարերի ցանցը, շարժակազմը, խիստ մաշված են, պետք է քննարկվի նաև, թե ավելի արդյունավետ կլինի արդիականացնե՞լ տրոլեյբուսի ցանցը, թե՞ խթանել էլեկտրական տրանսպորտի այլ միջոցների ներդրումը»։

Կարապետյանը նաև ասաց, որ մետրոն զարգացնելուն զուգընթաց, ավելի երկարաժամկետ հեռանկարում, Երևանի քաղաքապետարանը մտածելու է վերգետնյա ռելսային տրանսպորտի զարգացման կամ վերականգնման մասին։

Քննարկման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։

Սաթենիկ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում