Գլխավոր Լրահոս

Դատախազությունը գործ է հարուցել, որն առնչվում է Միհրան Պողոսյանին փոխկապված ընկերությանը

Դատախազությունը գործ է հարուցել, որն առնչվում է Միհրան Պողոսյանին փոխկապված ընկերությանը
Պետական վերահսկողական ծառայության՝ ՀՀ ոստիկանության և «Ուկռինվենստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ուսումնասիրության հիման վրա գլխավոր դատախազությունում փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել «ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու հատկանիշներով»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական վերահսկողական ծառայությունը։ Սիվիլնեթը հուլիսի 23-ին անդրադարձել էր ոստիկանության և «Ուկռինվեստ»-ի միջև գնման պայմանագրի առանձնահատկություններին։ Հուլիսի 22-ին «Հետք» էլեկտրոնային պարբերականը գրել էր, որ ոստիկանությունը  2017-ի փետրվարին 1,6 միլիարդ դրամի երեք պայմանագիր է կնքել մեկ աշխատակից ունեցող «Ուկռինվեստ» ընկերության հետ՝ ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման ու լուսազդանշանների պահպանման ծառայության համար։ «Ուկռինվեստ»-ը մրցույթին մասնակցել ու հաղթել էր «Էս թի սերվիս» ընկերության հետ համատեղ։ «Էս թի սերվիս»-ի տնօրենը Ստեփան Խաչատուրյանն է, որը տնօրեն է նաև «Միկշին»-ում, որը արդարադատության գեներալ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված ընկերություն է։ «Էս թի սերվիս»-ի միակ բաժնետերը Անժելա Պետրոսյանն է, որը նաև Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Երազ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ «Էս թի սերվիս» ընկերության էլեկտրոնային հասցեն www.mikshin.am-ն է։ Չի բացառվում, որ «Ուկռինվեստ» ընկերության անունը գնման մրցույթում հայտնվել էր «Էս թի սերվիս»-ի անունը քողարկելու համար։ Մկրտիչ Կարապետյան Լուսանկարում՝ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում