Գլխավոր Լրահոս

Ուսանողական վարկերի պայմանները կբարելավվեն

Ուսանողական վարկերի պայմանները կբարելավվեն

Հայաստանի Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որը կնպաստի բուհերի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մատչելիության բարձրացմանը: Հիմնավորման համաձայն՝ ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի ենթածրագիր շրջանակում ներկայումս վարկավորմամբ զբաղվում են 10 առևտրային բանկեր:

2019 թ. հունվարի 15-ի դրությամբ ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14 231 վարկ՝ 4,258 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Ներկայում ՀՀ մի շարք պետական ուսումնական հաստատություններում ուսման վարձերն ավելի բարձր են, քան գործող որոշմամբ սահմանված վարկավորման տարեկան առավելագույն գումարը, ուստի ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ ուսանողական վարկերի հասանելիության տեսանկյունից։ Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը մինչև 700,000 ՀՀ դրամ, գործող 450,000 ՀՀ դրամի փոխարեն։ Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձևավորվող 1,8 մլն ՀՀ դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2,8 մլն ՀՀ դրամ։

Նախատեսվում է նաև նվազեցնել վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչև 9 տոկոս տարեկան, գործող 12 տոկոսի փոխարեն, որի արդյունքում բարձր առաջադիմությամբ ուսանողների համար 3 տոկոսային կետով սուբսիդավորվելուց հետո վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6 տոկոս տոկոսադրույքով, իսկ մնացած ուսանողների համար՝ 2 տոկոս սուբսիդավորումից հետո վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 7 տոկոս տոկոսադրույքով: Բացի մագիստրատուրայի ուսանողներից, նախատեսվել է նաև կլինիկական օրիդինատուրայի ուսանողների ուսման վարձերի համար ուսանողական վարկավորման այս ծրագրից օգտվելու հնարավորություն։

Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»:

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայք

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում