«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ասում է՝ հեղափոխությունից հետո բանակում որևէ փոփոխություն չի տեսել։ «Մեղրիի զորամասի դեպքը ցույց է տալիս, որ իսպառ բացակայում է վերահսկողությունը Զինված ուժերում»,- ասում է իրավապաշտպանը։ Նրա կարծիքով՝ ՊՆ-ն ներկայում թափանցիկ չի գործում և «փակում է հանրության առաջ իր դռները»։
Civilnet




