- Արդարադատության նախարարությունը 2018-ի օգոստոսի 11-ի արձանագրել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումը իրականացվել է օրենսդրության պահանջների խախտմամբ։
- Այդ քննարկումը կառավարության նախաձեռնությամբ տեղի չի ունեցել, այլ եղել է քաղաքացու կամ քաղաքացիների դիմում։
- Օրենքը կառավարության և մշակույթի նախարարության վրա հստակ դնում է պարտավորություն նման դեպքերում լիազորությունները դադարեցնել։
- 2017-ի ընթացքում Օրբելյանը 12 անգամ 110 օր գործուղվել է տարբեր երկրներ, 7 անգամ ՌԴ՝ հիմնականում Մոսկվա, երկու անգամ ԱՄՆ, ինչպես նաև Կանադա, Լիտվա և այլն։
- 2017-ին Օրբելյանը 135 օր փաստացի բացակայել է աշխատանքից։
- 2018-ին 174 օր է բացակայել աշխատանքից, ևս 20 օր գտնվել է չվճարվող արձակուրդում։
- Ֆինանսների նախարարության կողմից 2017-ին իրականացվել են ստուգումներ թատրոնում, որի արդյունքում արձանագրվել է 92 մլն դրամի խախտում։
- 2017-18-ին վերականգնվել է ընդամենը 10 մլն դրամը, եթե վերականգնվել է, նշանակվում է՝ այդ խախտումները ընդունվել են որպես այդպիսին։
- Օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ աշխատողներ աշխատանքից հեռացվել են, այդ մարդիկ դիմել են նախարարին և մարդու իրավունքների պաշտպանին։
- Նախարարությունն ուսումնասիրել է ու փաստել, որ աշխատանքից ազատումները եղել են օրենսդրության խախտումներով, նախարարը հանձնարարել է խախտումները վերացնել, սակայն Կոնստանտին Օրբելյանը հրաժարվել է կատարել այդ հանձնարարականները։
- Ի պատասխան կառավարության հարցման՝ թատրոնի իրավաբանը պարզաբանել է, որ Օրբելյանը կես դրույքով աշխատում է որպես գեղարվեստական ղեկավար, մինչդեռ հաստիքացուցակում գրված է՝ երկու պաշտոնների երկու լիարժեք հաստիք։
Վարչապետը փաստեր ներկայացրեց Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկության մասին

Կոնստանտին Օրբելյանին ոչ ոք չի հեռացրել Օպերայից. ապրիլի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի քանի աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ մինչև մշակույթի նախարարի հրամանը Օրբելյանը թատրոնում զբաղեցրել է երեք պաշտոն։ Կոնստանտին Օրբելյանը թատրոնում միաժամանակ զբաղեցնում էր տնօրենի, գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնները։
Նա առաջարկել է խոսել փաստարկներով, վարչապետի ձեռքի տակ եղած տեղեկանքում, որը նա ընթերցեց բողոքի ցույցի մասնակիցների համար, փաստարկները հետևյալն են.
Civilnet










