Գլխավոր Լրահոս

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Քաղաքացու օր սահմանող օրինագիծը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Քաղաքացու օր սահմանող օրինագիծը

ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիաշատակի օրերի» մասին օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծը, որի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց քաղաքացու օրը նշել ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։ Օրինագիծն ընդունվեց ձայների 92 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։

«Այս օրը որպես տոն նշելու նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ տասնամյակներ շարունակ ՀՀ ժողովուրդը չի կարողացել ձևավորել լեգիտիմ գործադիր և օրենսդիր իշխանություն»,– ասաց նա։

Զեյնլայանն ավելացրեց` 2018-ի ապրիլին ժողովուրդը կարողացավ իրականացնել քաղաքագիտական որևէ բանաձևի մեջ չտեղավորվող հեղափոխություն։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում