Գլխավոր Լրահոս

Կառավարության կառուցվածքային փոփոխություններն ընդունվեցին

Կառավարության կառուցվածքային փոփոխություններն ընդունվեցին

Ազգային ժողովը ապրիլի 18-ին 70 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունները։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն ավելի վաղ հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու այս նախագծին, քանի որ կառավարությունից չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները։  

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծով հինգ նախարարություն կկրճատվի և նախկին 17-ի փոխարեն կլինի 12 նախարարություն: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, սպորտի և մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը  կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:

Անի Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում