Գլխավոր Լրահոս

Արմեն Գրիգորյանը՝ իր ձերբակալության ու քննիչի հետ խոսակցության մասին

Արմեն Գրիգորյանը՝ իր ձերբակալության ու քննիչի հետ խոսակցության մասին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում պատմել է, թե ինչպես հեղափոխության օրերին՝ 2018թ․ ապրիլի 23-ին, իրեն ձերբակալեցին և ինչպես ընթացավ քննիչի հետ խոսակցությունը։

Ապրիլի 23-ի առավոտը Ձերբակալվածների Պահման Վայրում էի, խուց մտավ ոստիկանը, ասաց, որ պատրաստվեմ, դուրս ենք գալիս: Բնականաբար տանելու էին ՀՔԾ, 8-10 տարվա գործը կարեին, շարունակությունը դեռ հայտնի չէր...

Արդեն 2 օր է ինձ տրամադրում էի վատագույն սցենարին, որպեսզի հանգիստ տանեմ էդ ամենը: Երբ հասանք ՀՔԾ, երկար պահեցին ոստիկանական գազելում, դրանից պարզ էր, որ շատ են դատվողները, չեն հասցնում: Առաջին քննիչի հետ խոսակցությունը երկար չտեվեց, որովհետև պահանջում էի Սերժի նկարի առկայությամբ ինձ չքննեն:

Տարան մեկ այլ սենյակ՝ մեկ այլ քննիչի մոտ: Երկար խոսակցություն ենք ունեցել: Քննիչը փորձում էր իր շարադրած մեղադրանքները ներկայացնել, իսկ ես ներկայացնում իր արածի հետևանքները պետության համար: Բացատրում էի, թե ինչպես կարող է ամեն ինչ փոխվել, չնայած այդ պահին փոփոխության որևիցե հույս չունեի: Խոսակցությանը ներկա էր նաև Հերիքնազ Տիգրանյանը, ով իմ իրավունքներն էր պաշտպանում:

Ինչ-որ մի պահի Հերիքնազից խնդրեցի հեռախոսը, նա բացեց ֆբ-ի իր էջը և փոխանցեց, որպեսզի լուրերին ծանոթանայի: Սենյակի լռության մեջ քննիչը գրում-ջնջում էր, իսկ ես լուրերին էի ծանոթանում: Հանկարծ աչքովս է ընկնում Սերժի հրաժարականի առաջին ստատուսը, հեռախոսը ցույց եմ տալիս քննիչին և ասում՝ կարդացեք: Քննիչը կարդում, և դեմքը սառում է: Վերցնում է հեռախոսը, սքրոլ անում, երևի համոզվի, որ լուրը ճիշտ է, հետո հեռախոսը հետ է տալիս, և համակարգչով սկսում ինչ-որ բան հավաքել, երևի ուզում էր կայքերից ստուգել լուրի իսկությունը: Այդ պահից սկսած ամեն ինչ սկսում է փոխվել... Հաճախ ասում եմ, որ ես հեղափոխությունը ներսից եմ տեսել, դա մի ուրիշ զգացում է, երբ համակարգը աչքիդ առաջ կերպարանափոխվում է:

Մի քանի րոպեի ընթացքում մթնոլորտը, վերաբերմունքը, դիմելաձևը փոխվում է անճանաչելի: Դրանից հետո մոտ 4 ժամ մնում եմ ՀՔԾ-ում, ինչ-որ մի պահի իջեցնում են ներքևի հարկ, որտեղ ոստիկանների հետ մոտ մեկ ժամ մնում եմ: Ոստիկանների վերաբերմունքը լրիվ այլ էր, նույնիսկ միասին հաց ենք ուտում, հարցնում են, թե ոնց կարողացանք այս ամենը: Ժամը 8-ի կողմերը ասում են, որ ստորագրությամբ բաց կթողեն, բարձրանում եմ վերև, ստորագրում թղթերը, ինձ վերադարձնում են իմ բոլոր պարագանները, սրահում նստում եմ, կախում գլուխս ու սկսում թելել բոթասներս: Մտքերիս մեջ էի, մեկ էլ մոտենում է ոստիկանն ու ինձ հարցնում` մեր աշխատավարձներն էլ ե՞ն բարձրանալու. երևի ոստիկանն ամենաառաջինն էր, ով գուշակում էր, թե ես ինչ պաշտոն կզբաղեցնեմ: Ես բարձրացնում եմ գլուխս, ժպտում ու ասում, որ այս հեղափոխությունը բոլորի համար է և պայքար է բոլորի բարեկեցության համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում