Գլխավոր Լրահոս

Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է. Նիկոլ Փաշինյանը՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանում

Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է. Նիկոլ Փաշինյանը՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանում

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի խորհրդարան, հանդիպել նրա նախագահ Ֆերնանդ Էտգենի, երկու փոխնախագահների և խորհրդարանականների հետ:

Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցած գործընթացները` ընդգծելով, որ Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է, երկիրը շարժվելու է միայն ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման ճանապարհով:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանն անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի և կարևորել խորհրդարանական շփումների ակտիվացումը։

Հայաստանի վարչապետը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո նոր փուլ է մտել:

Փաշինյանը պատասխանել է պատգամավորների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և կառավարության առաջնահերթություններին: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգին ղարաբաղյան հակամարտության հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի ավարտին վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է Փաշինյանի այցը՝ մասնավորապես անդրադարձել երկու երկրների վարչապետների հանդիպմանը:

«Այցը կարևոր նպատակ ուներ՝ զարգացնել քաղաքական երկխոսությունը,  ընդգծել մեր վերաբերմունքը Լյուքսեմբուրգի նկատմամբ, նաև խոսել երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին: Հանդիպման ընդհանուր ֆոնը շատ դրական էր, երկու վարչապետների միջև կա փոխըմբռնում; Քննարկվեց համագործակցության լայն շրջանակ՝ նաև տնտեսական ոլորտում, խոսք գնաց բիզնես ֆորումների կազմակերպման, կրթության ոլորտում համագործակցության զարգացման մասին: Լյուքսեմբուրգի վարչապետը հատուկ կարևորեց ուսանողների փոխանակման հնարավորությունը և պատրաստակամություն հայտնեց տարբեր համալսարաններից ընդունել մեր ուսանողներին:

Հայաստանը դրական է գնահատում մի քանի ուղղություններով՝ հատկապես քաղաքական մակարդակում Լյուքսեմբուրգի աջակցությունը Հայաստանին: Դա մասնավորապես դրսևորվել է   նրանով, որ անցյալ տարի ամռանը Լյուքսեմբուրգի խորհրդարանը վավերացրել է ընդլայնված և Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նաև ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Սրա մասին էլ խոսք գնաց, և մեր երախտագիտության դրսևորումն էր նաև այցելությունը Լյուքսեմբուրգի խորհրդարան»:

Թաթուլ Հակոբյան, Լյուքսեմբուրգ

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում