

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը օրեր առաջ դիմել է ոստիկանություն` իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով․ տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Արմեն Դանիելյանի վարույթում է գտնվում Մարտի 1-ի անջատված գործը, որով մեղադրանք է առաջադրվել նախկին պաշտոնատար անձանց, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Այս տարվա մայիսի 18-ին և 20-ին առաջին ատյանի դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացրեց երկու որոշում․ առաջինով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, իսկ երկրորդով Մարտի 1-ի գործի վարույթը կասեցվել էր ու գործն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ Դատարանի երկու այս որոշումները վերաքննիչում վիճարկում է մեղադրող կողմը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։ Դատարանն իր որոշումը կհրապարակի հունիսի 25-ին։
Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ևս դիմել էր ոստիկանություն նույն խնդրանքով, ինչ Արմեն Դանիելյանը։
Գևորգ Թոսունյան
Կարդալ ավելին
Պատմություններ

«Ոչ մեր աշխատավարձն են տվել, ոչ՝ պարտքը փակել»

«Գիտությունից պետություն». Ֆիլմ առաջին նախագահի մասին

Ամերիաբանկը 2027-ին ընդլայնելու է ինքնազբաղվածների վարկավորման հնարավորությունները

Ամերիաբանկում սպառողական վարկավորման ավելի քան 90%-ն ավտոմատացված է․ Արման Բարսեղյան

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ի՞նչ է դա նշանակում

Հայաստանին ՀԱՊԿ-ից վտարումը այժմ նպատակահարմար չէ

«Շատ դրական հանդիպում». Փաշինյանը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին

Եկամուտների հայտարարագրումից հետո ֆիզանձանցից հարկային մուտքերը բազմապատկվել են. Ռաֆայել Գևորգյան
Դիտել ավելին
Civilnet


