Գլխավոր Լրահոս

Կառավարության ամենամեծ հաջողությունը՝ նվազեցված կոռուպցիան․ IRI հետազոտություն

Կառավարության ամենամեծ հաջողությունը՝ նվազեցված կոռուպցիան․ IRI հետազոտություն

Հայաստանի բնակչության 33%-ը կարծում է, որ երկրի տնտեսությունը վերջին 6 ամիսների ընթացքում առաջընթաց է արձանագրել, 20%-ը նշել է, որ տնտեսությունը հետընթաց է արձանագրել, իսկ 45%-ը կարծում է՝ տնտեսության մեջ ոչ առաջընթաց կա, ոչ էլ՝ հետընթաց․ նման տվյալներ է բերում Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)՝ 2019-ի մայիսի 6-ից 31-ն անցկացված հարցման արդյունքում։ Ամենամեծ առաջընթացը մարդիկ նշել են խոսքի ազատության ոլորտում՝ 74%։

Կառավարության ամենամեծ ձախողումն ու հաջողությունը

Հայաստանցիների 27%-ը կարծում է, որ կառավարության ամենամեծ հաջողությունը նվազեցված կոռուպցիան է, 11%-ը նշել է՝ մարդկանց հոգեբանական վիճակի բարելավումը, նույնքան էլ՝ Հանրապետական կուսակցության ձախողումը, իսկ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը որպես կառավարության հաջողություն նշվել է 3%-ի կողմից։ 

Հայաստանցիների 22%-ը կառավարության ամենամեծ ձախողումը համարել է վատ կառավարումը, 9%-ը՝ քաղաքական անկայունությունը, 8%-ը նշել է՝ որևէ արդյունք չլինելը, իսկ նույնքան՝ 8%-ն էլ ամենամեծ ձախողումը համարել է տնտեսական ճգնաժամը։ 


2019-ին բնակչության ավելի մեծ մասն է տնտեսական վիճակի վատացում արձանագրել

Հայաստանցիների 42%-ը կարծում է՝ վերջին 6 ամսվա ընթացքում տնտեսական իրավիճակը երկրում լավացել է, իսկ 18%-ը կարծում է՝ վատացել է։ 100 մարդուց 35-ը կարծում է՝ տնտեսական վիճակը նույնն է մնացել։ 

Ի դեպ, այս հարցին ի պատասխան 2018-ի օգոստոսին հայաստանցիների 11%-ն էր ասել, որ նախորդ 6 ամիսներին տնտեսական վիճակը երկրում վատացել է, այսինքն՝ 2019-ին բնակչության ավելի մեծ մասն է տնտեսական վիճակի վատացում արձանագրել, իսկ լավացում նշածների մասը չի փոխվել (2018-ի օգոստոսին՝ 43%)։ 


Հայաստանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ գործազրկությունը

Հայաստանցիների 37%-ը նշել է, որ երկրի հիմնական խնդիրը գործազրկությունն է, 22%-ը նշել է սոցիալ-տնտեսական խնդիրները, 19%-ը՝ աղքատությունն ու մարդկանց ֆինանսական վիճակը։ Ի դեպ, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի կողմից անցկացված հարցման համաձայն՝ 2008 թվականից ի վեր Հայաստանում հարցվածները որպես «Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիր» ամենաշատը նշել են գործազրկությունը։

Աշխատատեղերի ու տնտեսական խնդիրների լուծման սպասումով

Հայաստանի բնակչության 30%-ը նշել է՝ Փաշինյանի կառավարությունը հաջորդ 6 ամսում պետք է ստեղծի աշխատատեղեր, 18%-ը նշել է սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, իսկ 14%-ը՝ աշխատավարձերը բարձրացնի։ Ի դեպ, նույն հարցին ի պատասխան 8%-ն ասել է, որ հաջորդ 6 ամսում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է հասնի ղարաբաղյան հակամարտության լուծման։ 

Տվյալները հավաքագրվել են ամբողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում` հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։

Ընտրանքը կազմված է 18 և բարձր տարիքի ընտրելու իրավունք ունեցող 1 200 մարդուց։ Այն ներկայացուցչական է ըստ տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալի չափը՝ ±2,5%։


Լիլիթ Աբովյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում