Գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Linkedin սոցիալական կայքի իր էջում գրառում է արել «Հեղափոխության ու երկրի վիճակի մասին»՝ նշելով, որ «լրիվ պետք ա փոխվի պետական համակարգը, թե չէ ահավոր վիճակ կստեղծվի»։
«Գիտեք հեղափոխությունը կամ ավելի վատ զինված հեղաշրջումը լինելու էր, որովհետև պետական համակարգը ուղիղ տառապում էր կամ է կոռուպցիայից, հիմարներից, օրինազանց օրինապահից։ Ու պետք է լիներ ժողովրդի ուժեղ հուզում։ Բայց ինչ եղավ հիմա․ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ու ինքը, մտածելով, թե ամեն ինչ կդզվի, ակամայից պահեց էն պատճառը, որը բերել էր երկիրը կռախի։ Լրիվ պետք ա փոխվի պետական համակարգը, թե չէ ահավոր վիճակ կստեղծվի։
Չափից դուրս խնդիրներ կան, որ համ վնասում են տնտեսությունը, համ էլ նյարդայնացնում ժողովրդին։ Ասում են «ջահելներ են եկել, սաղ խառնել են»։ Ոչ մի ջահել էլ չի եկել, ընդհակառակը ակտիվ ջահելները չեն մտել պետ․ համակարգ։ Այն մարդիկ, որ ուղղակի մեր կենացն էին խմում, հիմա էլ են «աշխատում» խմելով Նիկոլի դուխի կենացը։ Ասածիս օրինակը՝ Բնապահպանության վարչության պետեր ունենք, որ կենդանու կաշվից շորեր են հագնում, թույն դուխին պզզցնում ու գործ չեն անում։ Դրա համար Սևանը սենց վիճակում ա, ջուրը գնում ա, գյուղացին ջուր չունի, ու ինչքան սուտի մտածող կա, գալիս ա Սևան նկարվելու՝ մոռանալով, որ այդ ջուրը շատ դեպքերում իրենք են օգտագործել։ Փաշինյանի շատ ընդիմադիրները չեն ասի սա՝ հասկանալով, որ սենց գնա, երկու տարուց նոր «փոփոխության» հող կստեղծվի։
Հարգելիներս, գլոբալ պրոյեկտներ իրականացրեք (Իրան-Հայաստան երկաթգիծ, Իրան-Վրաստան ճանապարհ)։ Մեծ խնդիրներ լուծեք ու փոխեք պետական համակարգը»։
Մարիա Եղիազարյան
Civilnet











