Գլխավոր Լրահոս

ԱԱԾ-ն ուշացնում է էներգետիկ վթարի պատճառների մասին եզրակացությունը

ԱԱԾ-ն ուշացնում է էներգետիկ վթարի պատճառների մասին եզրակացությունը
Հուլիսի 10-ին վթար տեղի ունեցավ Հայաստանի էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատվեցին։ Հուլիսի 12-ի կառավարության նիստին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում այդ օրվա խափանման պատճառները: Նա վստահեցրեց, որ «նյութերի նախապատրաստման ժամկետը տասը օր է, և տասն օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»։ ՍիվիլՆեթը ԱԱԾ-ից փորձեց պարզել, թե ինչ արդյունքներ է արձանագրել մարմինը տասը օր անց։ ԱԱԾ մամուլի կենտրոնից պարզաբանեցին, որ համապատասխան փորձաքննություններ են նշանակվել վթարի հետ կապված, և «արդյունքներն ունենալուց հետո միայն հավելյալ տեղեկատվություն կտրամադրեն»։ Այլ տեղեկատվություն ԱԱԾ-ից չտրամադրեցին։ Գևորգ Թոսունյան Լուսանկարում՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում