Գլխավոր Լրահոս

«Պոբեդան» չի թռչի Գյումրի վառելիքի թերլիցքավորման պատճառով

«Պոբեդան» չի թռչի Գյումրի վառելիքի թերլիցքավորման պատճառով

Ռուսական լոքոստեր «Պոբեդա» ավիաընկերությունը ձմեռվանից կդադարեցնի թռիչքները դեպի Հայաստան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Որոշումը, ըստ ՏԱՍՍ-ի, պայմանավորված է Գյումրիում ավիավառելիքի կանոնավոր թերլլիցքավորման հետ։ 

«Ցավոք, Գյումրիում վառելիքի վերալիցքավորող ընկերությունը միշտ թերի է լիցքավորում կատարել։ «Պոբեդայի» ղեկավարությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդիրը լուծելու համար։ Բայցևայնպես վառելիքի  թերլիցքավորումը շարունակվել է։ Մինչև ամառային սեզոնի ավարտը «Պոբեդան» կիրականացնի իր բոլոր չվերթները դեպի Գյումրի, որպեսզի չհիասթափեցի իր հաճախորդներին, սակայն ձմեռային սեզոնի համար տոմսերի վաճառքը այդ ուղևորափոխադրումով դադարեցված է»,- ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը ընկերությունում։

Ներկայում «Պոբեդան» շաբաթական Մոսկվա-Գյումրի տասը չվերթ է իրականացնում։

Աստղիկ Գաուդյան

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում