Գլխավոր Լրահոս

Ամուլսարի փորձաքարը

Ամուլսարի փորձաքարը

Նամակ երկրէն

Եթէ Հայաստանի մէջ տնտեսական ոլորտ մը կայ, որ հայ աշխատաւորի քրտինքի շահագործման, ժողովուրդի եւ պետութեան հարստութեան կողոպուտի ու թալանի, մի քանի մարդոց հարստացման ու հայրենիքի բնութեան քայքայման լաւագոյն օրինակ կրնայ հանդիսանալ, ապա այդ ոլորտը անպատասխանատու հանքարդիւնաբերութիւնն է...

Անոնք, որոնք անպատասխանատու հանքարդիւնաբերութեան մէջ են, ուրեմն հայ աշխատաւորի եւ հզօր պետականութեան թշնամիներն են։

Որովհետեւ պաշտպանուած եւ իրաւատէր աշխատաւորն է հայ պետականութեան ամուր սիւնը։

Որովհետեւ Հայաստանի ընդերքի հարստութիւնը կը պատկանի նախ եւ առաջ հայ ժողովուրդին եւ ոչ թէ դուրսէն եկած ու ներսի հարստահարողներու հետ դաշնակցած մի քանի «ներդրողներու»...

Ամուլսարը ժողովուրդի կամքով եւ համաժողովրդային յեղափոխութեամբ իշխանութեան հասած մեր նոր ղեկավարներու ամենամեծ փորձաքարն է։

Որովհետեւ սա իրական խնդիր է։ Նախկին իշխանաւորներու եւ անոնց լծակիցներու ստեղծած կեղծ խնդիրը չէ, «ֆէյք նիուզ»ը չէ, «Արցախը ծախեցին» յիմարաբանութիւնը չէ։ Ամուլսարը նախկիններու եւ իրենց լծակիցներու հակապետական գործունէութեան ամենավառ օրինակն է, անոնց ամենաախտաւոր ժառանգութիւնը։

Ամուլսարէն ձերբազատուիլ կը նշանակէ ձերբազատուիլ, վերջապէս, նախկիններու հակաազգային եւ հակապետական գործունէութեան ոճէն ու տրամաբանութենէն։

Ահա թէ ինչու Ո՛Չ պէտք է ըսել Ամուլսարի հանքարդիւնաբերութեան, անկախ անկէ, թէ ի՛նչ կ՚ըսեն դուրսէն եկած եւ տնտեսագիտութեան ու նոյնիսկ հայրենասիրութեան դասեր տուող, հայ ժողովուրդի քրտինքը վատնող՝ շահագործող ցեցերը...

Րաֆֆի Տուտագլեան

Գրեցէ՛ք ինծի։
[email protected]

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում