Գլխավոր Լրահոս

Հանրապետությանը ամենաապիկար վտանգները սպառնում են դատական համակարգից․ Նիկոլ Փաշինյան

Հանրապետությանը ամենաապիկար վտանգները սպառնում են դատական համակարգից․ Նիկոլ Փաշինյան
«Մեր նպատակն է ունենալ անկախ դատական համակարգ։ Հանկարծ էնպես չստացվի, որ մենք նախկին իշխանությունից կախված դատական համակարգը փոխարինել ենք մեր իշխանությունից կախված դատական համակարգով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսին՝ պատասխանելով լրագրողի՝ դատական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնելու գործընթացի մասին հարցին։ Ըստ վարչապետի՝ ԲԴԽ-ի կազմը էական համալրվել է, ձևավորվել է հակակոռուպցիոն ռազմավարություն, որտեղ ներգրավված է վեթինգ կոչվող գործընթացը։ Նա նշել է, որ վեթինգ բառը ուշադրությունը բովանդակությունից շեղում է անվանման վրա։ Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում հակակոռուպցիոն երկու մարմին են ստեղծելու, որոնցից մեկը զբաղվելու է նաև դատավորների և մյուս պաշտոնյաների գույքային կարողությունների գնահատմամբ։ «Հայաստանում դատական իշխանության հետ կապված խնդիրները օրախնդիրներ են և հրատապ են, բայց այնուամենայնիվ շատ լուրջ քննարկումների արդյունքում եկել ենք այն համոզմանը, որ այստեղ է պետք է գնալ վիրահատական, բայց ինստիտուցիոնալ ճանապարհներով, որպեսզի չստացվի՝ ափալ-թափալ ինչ-որ խնդիր լուծելու համար իրականում ոչ թե խնդիրն ենք լուծում, այլ խնդրի ձևակերպումն ենք փոխում», - ասել է Փաշինյանը՝ եզրափակելով․ «Հիմա Հայաստանի Հանրապետությանը ամենաապիկար վտանգները սպառնում են Հայաստանի դատական համակարգից»։ Լուսինե Վարդանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում