Գլխավոր Լրահոս

105 ռոյալ Ծիծեռնակաբերդում` Ցեղասպանության 105-րդ տարելիցին

105 ռոյալ Ծիծեռնակաբերդում` Ցեղասպանության 105-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ նախատեսում է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում դեպի անմար կրակ տանող ճանապարհի երկու կողմում տեղադրել 105 ռոյալ: Այդ օրը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարյուրհինգ երաժիշտ կատարելու է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

«Արմենպրեսը» հղում է անում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» ղեկավարությանը, որը  չի առարկում ռոյալների ժամանակավոր տեղադրմանը հուշահամալիրի տարածքում՝ «պայմանով, որ որևէ վնաս չհասցվի կանաչ գոտուն և ընդհանրապես հուշահամալիրի տարածքին»։

Նախագծի իրականացման դեպքում ապրիլի 25-ի առավոտյան «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի առաջարկով և բարերարների համաձայնությամբ ռոյալները կնվիրվեն Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի երաժշտական դպրոցներին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում